Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայանի տարածք, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այդ ի՞նչ դրական ազդակներ կան Թուրքիայից։ Ճանաչո՞ւմ ու դատապարտո՞ւմ է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը։ Հրաժարվո՞ւմ է Թուրքիան սատարել Ադրբեջանին։ Պահանջո՞ւմ է Թուրքիան Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ճանաչո՞ւմ է Թուրքիան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է ակտիվացրել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության և նրա ղեկավարի մոտ առկա է Ստոկհոլմյան սինդրոմ, այն է բռնության ենթարկվածը սիրահարվում է իրեն բռնության ենթարկողին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։
Օգոստոսի 27-ին, ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ․Բաբաջանյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի հատվածում է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Կառավարությունը հավանություն տվեց Արցախին 13.4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագծին: Կառավարությանը նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ես համաձայն չեմ նաև մեղմ հովիկ ձևակերպման հետ և ուզում եմ դառնալ այն ցրտաշունչ մրրիկը, որը կամ նոր կյանք կպարգևի Երևանի պետական համալսարանին, կամ էլ նրան կքշի իմ սիրած վայրը՝ դիակիզարան։
Էս ա հայկական դեմոկրատիայի վերջին շաբաթը: Ես խնդրում ու կոչ եմ անում Հայաստանը մոնիթորինգ անող միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ այս աղաղակող ավտորիտար դրսևորումները ներառել ժողովրդավարության մասին առաջիկա զեկույցներում»:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի անհանգստացեք, Գորիս-Կապան ճանապարհը կբացվի. կիրթ ու կառուցողական Ալիևը կլսի իրեն ուղղված խաղության կոչը, կբացի ճանապարհն ու Սյունիքով միջանցք կստանա դեպի Նախիջևան… ու կգա «խաղաղությունը», խաղաղություն, որը սպառնում է կործանմամբ…
Օգոստոսի 22-ին գիտավերլուծական մի կազմակերպության ֆեյսբուքյան էջին անծանոթ օգտատերը վիրավորական արտահայտություններ էր տեղադրել, ինչից հետո կազմակերպության անդամներից մեկը պայմանավորվել էր օգոստոսի 23-ին, ժամը 18-ին, պարզաբանումների համար նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում։ Նշված ժամին օգտատերը կացինը ձեռքին իջել էր մեքենայից, խփել հանդիպման եկած կազմակերպության անդամի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ, շուտով կապիտուլյանտների թիմը «լուրջ դեմքով» կհայտարարի, որ Սյունիքում նման խայտառակ իրավիճակի եւ ադրբեջանզիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման մեղավորը իրենք չեն, այլ Մխիթար Սպարապետն ու Գարեգին Նժդեհն են։
2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 14:30-ին, Գյումրի քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն թվականի օգոստոսի 22-ին «Ազգային արժեք» ակումբի ֆեյսբուքյան էջին իրեն անծանոթ ֆեյսբուքյան օգտատերը վիրավորական արտահայտություններ է կատարել, որի կապակցությամբ ինքը, զանգահարելով վերջինիս, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց հանդիպելու վերաբերյալ: Արդյունքում՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, երբ վերջիններս հանդիպել են, անծանոթ տղամարդը, իջնելով ավտոմեքենայից, կացնով հարվածել է իր ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
Սա է, թերևս, պատճառը, որ 2018-ի իշխանափոխությունից հետո գերդանդաղ տեմպերով է կառուցվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գիծը, իսկ Հայաստան-Վրաստան գծի կառուցման նախագիծն ընդհանրապես սառեցվեց: Այսպիսով, կյանքի է կոչվում Բաքվի կողմից տարիներ շարունակ մշակվող սցենարը, համաձայն որի Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն անցնում է կամ Ադրբեջանի տարածքով կամ էլ հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենք Մաքքենզին հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինվորական ղեկավարությունը պատրաստ վիճակում է գտնվում «Իսլամական պետության» կողմից Քաբուլում նոր գրոհներին: «Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք պատրաստ լինելու համար»,-նա լրագրողներին ասել է ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը օդանավակայանը հսկող թալիբներին հաղորդակից է դարձրել ԻՊ-ի՝ ահաբեկչությունների նախապատրաստվելու մասին հետախուզական տեղեկատվությանը, եւ […]
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարությունը պատրաստ է ծավալել մինչև 2600-2700 մահճակալ: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Օգոստոսի 27-ին, ժամը 10։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 1 փողոցում գտնվող «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի 3-րդ հարկում։
Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով:
Օգոստոսի 26-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Մերսեդեսի» 14-ամյա ուղևոր Արամ Սեդրակյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։
«Կառուցվող օբյեկտը գտնվում է շփման գծին մոտ, այդ պատճառով անհրաժեշտ է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
«Հայտնի է դարձել Ժամբիլի մարզի զորամասի ևս մեկ զոհված զինծառայողի մասին: Այդ զորամասում ևս հրդեհ է տեղի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գորիս-Կապան ճանապարհի փակման մասին խոսելիս ՀՀ վարչապետը ԱԺ-ում ասել է, թե ադրբեջանցիները կանգնած են ԽՍՀՄ քարտեզներով իրենց պատկանող հատվածում։ Այլ կերպ ասած’ ունեն ճանապարհ փակելու իրավունք։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է հանրությանը’ ասելով, թե կա այլընտրանքային ճանապարհ, որով հնարավոր է կապվել Կապանի հետ։
Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյուններից զոհված 103 հոգուց առնվազն 28-ը եղել են թալիբներ: Օգոստսի 27-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Թալիբանի» ներկայացուցչին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ Կոմիտեն շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ անցկացրել է մի շարք քննարկումներ՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունների բացահայտման և անհրաժեշտ լուծումների մշակման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։