Մոլդովայում ՌԴ դեսպանատան 45 աշխատակիցներ իրենց ընտանիքներով մեկնել են Մոսկվա

Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան 45 աշխատակիցներ իրենց ընտանիքներով հատուկ չվերթով քիշնևից մեկնել են Մոսկվա։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Դիվանագետները Մոլդովան լքել են Մոլդովայի ԱԳՆ-ի որոշմամբ, որը կապված է ՌԴ դեսպանատան հաստիքակազմի կրճատման հետ։

Գերատեսչության արձագանքը հաջորդել է Insider պորտալի և Jurnal TV-ի լրագրողների կողմից հրապարակված հետաքննությանը, ըստ որի՝ Ռուսաստանը լրտեսական գործողություններ է իրականացրել Մոլդովայում։

Նշվում է, որ Մոլդովայի հետ ուղիղ ավիահաղորդակցության բացակայության պայմաններում դիվանագետները Մոսկվա են մեկնել հատուկ չվերթով։

Տեսանյութեր

Լրահոս