ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.42%-ով և կազմել 68.67 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.80%-ով և կազմել 72.70 դոլար:
Ի դեպ, այդ ձևով Ադրբեջանը որոշակի վերահսկողական գործառույթներ իրացնում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի քաղաքին մերձակա 2 հատվածներում։
Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին, Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի հաշվառումից հետո, «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին բերման է ենթարկվել Հայկազ Կ․-ն, որը հետախուզվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից, այդ երկրի քրեական օրենսգրքի 404/1 հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
«Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես սուր գրչով և սկզբունքայնությամբ առանձնացած` լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին:
Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն կատեգորիկ կերպով հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։
Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտնվել է քրդական և թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ հետախուզական համայնքը չի կարողացել պարզել «Քովիդ-19»-ի ծագումը և տարակարծիք է այն հարցում՝ արդյոք վիրուսն արտահոսել է լաբորատորիայից, թե բնական ճանապարհով է զարգացել՝ տարածվելով վարակված կենդանուց: Ինչպես փոխանցում է BBC News-ը, այս մասին ասվում է նոր զեկույցում:
Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Արցախում օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականի կառավարությունն՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ տեղանունների փոփոխության կառավարական հանձնաժողով էր ստեղծում, որպեսզի վերականգնվեն մեր Հայրենիքի որոշ թրքացված ու աղավաղված տեղանունների՝ գյուղերի, գետերի, սարերի անվանումները։
Լոնդոնի մետաղների բորսայի օգոստոսի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Մեծ Բրիտանիան ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, ինչպես նաև Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, ովքեր այդ երկրում բրիտանական ռազմական գործողությունների երկար տարիների ընթացքում աջակցել են Լոնդոնին: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 28-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է.
«LG Electronics»–ի հայաստանյան գրասենյակի ինքնապատասխանիչը ադրբեջաներեն է պատասխանում: Այս մասին տեղեկանում ենք` զանգահարելով կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով, որը նշված է ինչպես «Սփյուռ» տեղեկատվական համակարգում, այնպես էլ «LG»–ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։
Պետական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Երկարատև, ծանր հիվանդությունից հետո այսօր մահացել է լրագրող Կարմեն Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում է նրա որդին։
ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե երբ դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը:
Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Հայաստանը քողարկված իրականացրեց սահմանազատման առաջին փուլը Սյունիքում և, ըստ իշխանամետ պաշտոնյաների հայտարարությունների, Հայաստանի Սյունիքի մարզի մի մասը արդեն պաշտոնապես համարվում է Ադրբեջանի տարածք (խոսքը վերաբերում է Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի ՝ թուրք-ադրբեջանական զորքերի կողմից գրավված հատվածին):Այդ տարածքները ներկայացվեցին որպես ադրբեջանական ՝ հիմնվելով ԽՍՀՄ քարտեզների վրա։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում
Արենի բնակավայրում խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում: Այս մասին հայտարարություն է տարածել Արենիի համայնքապետարանը:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2000-ականներին կեսերին լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանով ձևավորվել էր տեղանունների փոփոխությունների կառավարական հանձնաժողով: Ի թիվս այլ մասնագետների` հանձնաժողովի անդամ էի նաև ես. թուրքագետի առկայությունը նման հանձնաժողովում, կարծում եմ, հասկանալի է, թե ինչ պատճառ ուներ:
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։
Այսօր՝ օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքմենիայի դեսպանատան մոտակայքում ձերբակալվել են Պակիստանի քաղաքացիներ, ում մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Hindustan Times-ը:
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ից ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: Աշխատանքային այցի ընթացքում պայմանագրեր են կնքվել ռուս գործընկերների հետ։