Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանական caliber.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է մարտական ​​դիրքը լքած և ուսումնամարզական հավաքին մասնակցած պահեստազորի զինծառայողի կորստի մասին։

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Ոսկանյանին կալանավորելու մասին և Հայաստանին մեղադրել սահմանի արևելյան հատված ներթափանցման դիվերսիոն փորձ իրականացնելու մեջ, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031