
Քարտաշյանն ընդդեմ Ռոնալդուի. Իստիկլոլը Ասիայի ՉԼ խմբային փուլում կմրցի Ալ-Նասրի հետ

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ Կուալա-Լամպուրում տեղակայված շտաբ-բնակարանում կայացել է Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Դուշանբեի «Իստիկլոլը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Արթուր Քարտաշյանը, իմացել է իր մրցակիցներին:
armSport.am-ի փոխանցմամբ՝ «Իստիկլոլը» ընդգրկվել է E խմբում, որտեղ կմրցի իրանական «Պերսեպոլիսի», կատարական «Ալ-Դուխայիլի» և սաուդ-արաբական «Ալ-Նասրի» հետ: