Հայաստանը 30-60 օր հետո է արձագանքում Բաքվի առաջարկներին. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Բելգիայի իր գործընկեր Հաջա Լաբիբին՝ նրան տեղեկացնելով հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ասպեկտների մասին:

«Երևանը, որպես կանոն 30-60 օր իր մոտ է պահում Բաքվի առաջ քաշած առաջարկները, բայց ինքը հենց առաջ է քաշում պայմաններ, անմիջապես հայտարարում է դրա մասին: Այսօր Հայաստանն ընդհանրապես ռեկորդ սահմանեց՝ առաջարկներն ուղարկելուց 40 րոպե անց լրատվամիջոցներին հայտնելով այդ մասին: Դա ցույց է տալիս, թե որ կողմ է ավելի լուրջ վերաբերվում գործընթացին, և ով է իսկապես շահագրգռված, իսկ ով նախընտրում է խորագրեր և քաղաքական հայտարարություններ»:

Նա նաև ասել է, որ Բաքվի համար խաղաղության պայմանագրի վերջնական արդյունքը կարևոր է: «Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները գործընթաց է, որը բաղկացած է մի քանի փուլից, և որի մաս են կազմում առաջարկները: Բաքվի համար կարևոր է վերջնական արդյունքը»,- aravot.am—ի փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը:

Բացի այդ, Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է, որ 2020թ. պատերազմից հետո Ղարաբաղում դեռ մնացել են «անօրինական զինված խմբավորումներ, որոնց ֆինանսավորում է Հայաստանը» և Հայաստանից պահանջել է չմիջամտել Արցախի հայերի «վերաինտեգրման» գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս