Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Միջերկրածովյան տարածաշրջանի համար Միության (UfM) նախարարական հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 29-ին Բարսելոնում: Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը։
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Տավուշի մարզում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ պահածոների արտադրությամբ զբաղվող «Անտառի բարիք» (գ. Կողբ) և հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Օպելա» (ք. Դիլիջան) ՍՊԸ-ների արտադրական գործունեության կասեցումը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի աշխատող Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և 105 հազար դրամի չափով գումար կբռնագանձվի հօգուտ Նարեկ Մալյանի:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ:
Քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան աջակցությունը որդու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, պահեստազորում հաշվառվելու, զինգրքույկ և անձնագիր ստանալու հարցերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Անձնակազմի դաշտային վարժվածության բարձրացման, գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության զարգացման նպատակով հոկտեմբերի 21-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության հեղինակած նախագծին, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի աշխարհի տասնակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Սերբիա` մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Հոկտեմբերի 21-ին առնվազն երկու մարդ է զոհվել, եւս մեկը տուժել Պակիստանի Փենջաբի նահանգի մայրաքաղաք Լահորում ըմպելիքների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է ARY News հեռուստաալիքը:
Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական կողմի պահանջով, իբր, ցրման մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանի հայտարարությունն չի համապատասխանում իրականությանը։
Պատերազմը, դրա հետևանքները և անելիքները․ քննարկում՝ հերոս տղաների ծնողների մասնակցությամբ՝ ՈւՂԻՂ:
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգելանի (Կովսական) ազատագրումը ճանապարհ է բացել զինված ուժերի համար դեպի Կուբաթլու (Սանասար), ապա դեպի Լաչինի միջանցք»:
Հոկտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի արեւելքում, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այդ մասին հայտնել է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Կառավարությունը վերաբաշխում կատարեց «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այն բխում է 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու և 2021 թվականի մրցաշրջանը եզրափակելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի հավաքական թիմերի անդամ հանդիսացող մարզիկներին […]
Հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Դ. Ա.-ին դատարան տեղափոխելուց առաջ ենթարկել են անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս հագուստի աստառի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր:
Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»), որն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 23-24-ը, Դիլիջանում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ:
Մեկնարկել է Շուշիի անունով փողոցի անվանակոչման ստորագրահավաքը. ՈՒՂԻՂ:
ՀՀ վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ կնշանակի։
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն պնդում է, որ սուզանավի բալիստիկ հրթիռի վերջերս անցկացված փորձարկումն ուղղված չէ ԱՄՆ-ի կամ որեւիցե այլ երկրի դեմ, եւ արձակման մասին Վաշինգտոնի ու ՄԱԿ-ի հայտարարությունն անվանում է «անիմաստ» եւ «սադրիչ»:
Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի շուրջ քննարկում` ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ: