«Շտապ պետք է տագնապ հնչեցնել և պահանջել թողունակությունը տասնապատկել. սա նոր ողբերգություն է». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես փորձեցի ճշտել երկու պարզ թիվ. որքա՞ն է Բերձորի միջանցքի ներկայիս թողունակությունը և որքա՞ն մեքենա է շարժվել Ստեփանակերտից։

Ինձ ասում են, որ թողունակությունը ներկայում ժամում մոտ 20-30 մեքենա է, իսկ Ստեփանակերտից դուրս է եկել շուրջ 10 հազար մեքենա։

Եթե այս թվերը ճիշտ են, ապա այդ մարդիկ կհասնեն Կոռնիձոր շուրջ 330-500 ժամից!!! Այսինքն՝ մարդիկ սոված-ծարավ, առանց կապի ու ինտերնետի, երեխաներով ու ծերերով, ճանապարհին են մնալու շուրջ 2-3 շաբաթ։

Սա պարզապես անպատկերացնելի է։ Սա նոր ողբերգություն է։

Եթե ելակետային թվերը սխալ են, ապա հստակեցրեք ու հրապարակեք։ Եթե ճիշտ են, ապա շտապ պետք է տագնապ հնչեցնել ու պահանջել թողունակությունը ԱՌՆՎԱԶՆ ՏԱՍՆԱՊԱՏԿԵԼ!!!!»։

Տեսանյութեր

Լրահոս