«Այս միտքը պարզ խայծ է, որը կօգտագործվի ՀՀ-ում պրոթուրքական ուժերի կողմից՝ փորձելով ցույց տալ, որ մեր տարածքով միջանցքի բացումից իբր մենք էլ ենք շահելու». թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա մամուլի ասուլիսի մի զգալի հատվածը նորից նվիրված էր Հայաստանին ու միջանցքի թեմային։

Ահա ամենակարևորը.

«Ցամաքային և երկաթուղային գծերով Նախիջևանն Ադրբեջանի հետ անխոչընդոտ կապի ստեղծումը էլ ավելի կհզորացնի մեր (նկատի ունի՝ Թուրքիա-Ադրբեջան) հարաբերությունները։ … Այդ պատճառով վայրկյան առաջ Զանգեզուրի միջանցքը բացելու համար մեր ձեռքից եկածն անելու ենք։ Թուրքիայի և Ադրբեջանի համար այդ շատ կարևոր միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և անպայման իրականացվելու է։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկած ավտոմեքենան կամ գնացքը ուղիղ կարող է հասնել Կարս։ Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը շատ ավելի է ուժեղանալու»։

Իսկ այն միտքը, թե «եթե Հայաստանը չգործարկեց երկաթուղին, այդ դեպքում այն կանցնի Իրանով», ոչ այլ ինչ է, քան պարզ խայծ, որը կօգտագործվի Հայաստանում պրոթուրքական ուժերի կողմից՝ փորձելով ցույց տալ, որ մեր տարածքով միջանցքի բացումից իբր մենք էլ ենք շահելու։ Արևելյան դիվանագիտությունը իր ողջ պերճանքով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930