ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Ջուլիան Սմիթը անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը, որոնց վերաբերյալ գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դժվարանում է այս պահին ասել՝ որքա՞ն գումար կպահանջվի Հյուսիս-Հարավ ճանապարհային մեծ ծրագրի հարավային՝ Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար, քանի որ նախագծային աշխատանքները դեռ չեն ավարտվել: Սակայն շեշտում է, որ, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Փարպի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով 41-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:
«Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:
Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակովը սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգեւավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել… մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգեւավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտն անհրաժեշտ է համարում անել ավելին Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:
Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը Ադրբեջանի շահերը սպասարկող քարտեզներով առաջնորդվում:
Այո՛, տարբեր չափերի գումարներ են ստացել ըստ պաշտոնի՝ Անկախության տոնի առթիվ. Հերիքնազ Տիգրանյան:
Այդ ճանապարհները կկառուցվեն, բայց Ադրբեջանը լարվածություններ կառաջացնի. Անդրանիկ Քոչարյան:
Ինչո՞ւ էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանի առաջ Հայաստանի դրոշը թարս դրված. պատգամավորը սպասում է ԱԽՔ-ի պարզաբանմանըL
Մեր տղաները զոհվել են հանուն Փաշինյանի ասած Խորհրդային Ադրբեջանի սահմանի՞. Անդրանիկ Քոչարյանը հարցին չպատասխանեցL
Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով։ Պարզ երևում է, որ հասարակության մի զգալի հատված դեմ է, որ դա բերելու է հասարակության պառակտմանը, վիրավորելու է հասարակության մի հատվածին, ցավ է պատճառելու շատերին։ Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը։ Սա ստիպում է մտածել, որ 2018-ից բոլոր կարևոր որոշումները կայացվել են ոչ թե գիտելիքի, փորձի, խելքի հիման վրա, այլ՝ տգետ համառության. Դրա համար էլ այս վիճակում ենք։
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։
Երբ են փրկելու ամեն օր Փաշինյանի կողմից հանձնվող երկիրը. Հայկ Մամիջանյանը պարզաբանում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասկացանք, պատերազմ էր, դժվար է… անցածն էլ հաստատ չենք կարող հետ բերել, բայց կարելի է, չէ՞, ավելի մեղմ խոսել։ Պետք չի ցավն ավելի խորացնել։ Չէ՞ որ ինքը մեր ընտանիքները փշրել է, այո, հենց այդպես, փաստորեն, փշրեց մեր ընտանիքները։ Ի՞նչ ներողություն։ Էդքան տղերքին տարավ, մատաղ արեց, հետո ասեց` ներողություն, ինչ` հետ բերե՞ց էդ տղերքին ներողությունով, իհարկե` ոչ։ Նա, վերջապես, մեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, թող մի քիչ սթափ խոսի, նա երկրի ղեկավար է։
Եթե ազգընտիրները կարծում են՝ թշնամի Ադրբեջանի հետ ունենք զրո խնդիր, ապա ես ցավում եմ՝ նրանց հետ նույն դահլիճում նստելու համար. Հայկ Մամիջանյան:
ՔՊ շրջանակներից Տիգրան Մուկուչյանին շնորհակալություն հայտնելը զավեշտ էր. Աննա Մկրտչյան:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ եւ քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21 ի գունագեղ համերգն ու հրավառությունը։
Գևորգ Էմին Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ հասած տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար օգոստոսի 27–ին վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել, որ ես և իմ ընկերները քաղաքական նպատակներ ունենք, ու դրա համար մեզ պետք է չեզոքացնել:
Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի Մարտակերդի շրջանի Ճանկաթաղ գյուղից դեպի բջջային կապի աշտարակ նոր գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքի անվտանգությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է:
Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252 082-ի:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտոնատար անձանց հարազատները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չորս տասնյակից ավելի պաշտոնատար անձանց հարազատները թույլ չեն տալիս դատախազության համապատասխան վարչությանը ուսումնասիրություն սկսել իրենց գույքի առնչությամբ: Ասել է թե՝ առաջիկայում դատական գործերի տեղատարափ է սկսվելու:
«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների շրջանում բավականին տեսանելի է դարձել ոչ միայն օրվա իշխանություններին ուղղված քննադատությունը, այլ իշխանավորների նկատմամբ բացահայտ հեգնանքն ու ծաղրը:
Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Հոկտեմբերի 17–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է 33 անդամից բաղկացած ընտրացուցակ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ։ Այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, և նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։