Լիլիթ Գալստյանը Զոյա Թադևոսյանի գրառման առնչությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրել դատախազություն
Լիլիթ Գալստյանը սեպտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրել, որը վերաբերում է սոցիալական ցանցում տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանի գրառմանը։
«Սույն անձի գրառումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի՝
«Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը» վերտառությամբ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է անձանց խմբի նկատմամբ ազգային և
էթնիկ ծագումով ու քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանքը։
Պատասխանատվություն պիտի կրեն, այդ թվում հանրային պարսավանքի պիտի արժանանան բոլոր նրանք, ովքեր կփորձեն պառակտել մեզ ու թշնամանք տարածել։
Եթե՝ ոչ նիկոլի արդարադատությունը, ապա հետո՝ հաստատ սրանք չեն խուսափի պատասխանատվությունից։
Մեկ անգամ էլ կրկնեմ՝ առավել ցավալին այն է, որ այս մտքերի հեղինակը լսարան է մտնում։ Հետո զարմանում ենք, թե որտեղից այսքան ատելություն ու չարություն մեր հասարակության մեջ։
Նորոգվելու ենք, ուժ ենք գտնելու, մինչ այդ սրանց ճանաչեք դեմքով․․․»,- գրում է Լիլիթ Գալստյանը։