
ԱՄՆ նախագահը հանձնարարել է լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին Գազայի հատվածում գործողություն իրականացնելու համար, հայտնում է Սպիտակ տունը:
«Նախագահը հանձնարարել է հավելյալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին ՀԱՄԱՍ-ի այս աննախադեպ ահաբեկչական հարձակման պայմաններում»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում հայտնել է՝ հավելյալ օգնությունն արդեն ճանապարհին է: