
Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում․ ՀԱՄԱՍ

Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում, ՌԻԱ Նովոստիին ասել է Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ներկայացուցիչ Հազեմ Քասեմը:
«Օկուպացիան խաղաղ բնակիչների դեմ իր ագրեսիայի կիզակետում է։ Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը այդ պատերազմը սրելով է զբաղված»,-ասել է Քասեմը։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ միջնորդության մասին խոսելը դեռ շուտ է, քանի որ «մարտի դաշտն է որոշում, թե ով է վերահսկում իրավիճակը»: