
32-ամյա Հովհաննես Տ.-ն հետախուզվում էր խոշտանգման մեղադրանքով

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 25-ին Վանաձորի Մխիթար Գոշի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Հովհաննես Տ.-ին, որը սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Խոշտանգումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: