Բաժիններ՝

Իրանն առաջիկա օրերին լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Իրանի զինված ուժերն առաջիկա օրերին կանցկացնեն «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը։

«Առաջիկա օրերին ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվեն «Էքթեդար 1402» ցամաքային զորավարժությունները»,- ասվում է նյութում։

Զորավարժություններին կներգրավվեն զրահապատ տանկեր, հրետանի, հրթիռային, դեսանտային, անօդաչու և այլ ստորաբաժանումներ՝ բոլոր տեսակի տեխնիկայի ներգրավմամբ։

Զորավարժությունները կանցկացվեն Նասրաբադ շրջանում՝ Սպահան քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի կենտրոնում։

Զորավարժություններն անցկացվում են Գազայի հատվածից Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրման ֆոնին։ Միաժամանակ, Թել Ավիվը մտավախություն ունի, որ Թեհրանը կամ տարածաշրջանում նրա դաշնակիցները կարող են միջամտել մարտերին։ Իսրայելի իշխանությունները զգուշացնում են Իսլամական Հանրապետությանը նման քայլից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս