
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ավստրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առիթով

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենին Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ուղերձում ասվում է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ փոխգործակցության հետևողական խորացումն ու ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Բարձր գնահատականի է արժանի Ավստրիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: