Աննա Մկրտչյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
Լավրովը հայտարարեց, որ եթե չլինի կոմպրոմիս, անիմաստ է հանդիպել: Ռուսական և եվրոպական մտայնությունների միջև տարբերություն կա: Ռուսական կողմը չունի ապացուցելու կարիք, որ ինքն այստեղ դերակատար է, բայց Եվրոպան ունի: Հետևաբար, Եվրոպայի համար նման հանդիպման փաստը Բրյուսելում այլևս իրողություն է և ձեռքբերում, իսկ ռուսական կողմի համար կարևոր են փաստաթղթերը:
«ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ։
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ այսօր ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունը՝ Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ և Մարտունի քաղաքների մոտակայքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի Կրկժան թաղամասի հարակից տարածքում:
Նոյեմբերի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արարատ գյուղում, իրար են բախվել «ԿամԱԶ 5410» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 54-ամյա վարորդ Համլետ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Նայեք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական կազմը և կհասկանաք, թե ինչու է տապալված Հայաստանի պաշտպանական և անվտանգային համակարգը, ինչու է զոհվում Հայ զինվորը, ինչու է դավաճանաբար թշնամուն հանձնվում Հայաստանի ինքնիշխան տարածքը:
Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր մամուլի ասուլիս տալ: Սակայն ոչ թե լրատվամիջոցների հետ դեմ առ դեմ հանդիպման ու «կենդանի» շփման միջոցով, այլ իր սիրելի Ֆեյսբուքով: Այդ մասին երեկ գրել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Սոցցանցերում շատերն էին արձանագրում, որ Փաշինյանը փաստացի գնում է ընտրված, իրեն հաճելի հարցերով «ասուլիս» կազմակերպելու ճանապարհով:
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 22-ին կատարվել է 139 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք:
Դուք եք դատվելու, ոչ թե մենք. Քրիստինե Պողոսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին:
Ասում եք, թե հայ զինվորը ադրբեջանցի միֆական գերիների ա հետ տարել. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին:L
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաև տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելի քան 2 շաբաթ առաջ «Հետք» լրատվականը «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ» վերտառությամբ հրապարկում էր տպագրել:
Ունենք զոհ, դուք այս խառնաշփոթ վիճակում եկել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածության նիստ եք անում. Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին:
Հայաստանում նոյեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 531 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334 878-ի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ երեք տարի քննվող քրեական գործի շրջանակներում երեկ հանկարծ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Գլխավոր «հերոսը», ինչպես միշտ, գործարար Սիլվա Համբարձումյանն է, մեղադրանքը, էլի ինչպես միշտ, կաշառքը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից սպանության դեպքի առթիվ:
Շիրակի մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 464 երեխա: Բարերար Միքայել Վարդանյանի հերթական բարեգործական ծրագրի արդյունքում, բոլոր 464 նպաստառու ընտանիքներին տրամադրվել է միանվագ 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն 116 մլն դրամ է:
փսոսանքով պետք է փաստել, որ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր կազմակերպչական բացերի, ամիսներ շարունակ բուժման միասնական ուղեցույցների բացակայության, բժիշկների շարունակական կրթության պակասի մեղավորությունը փորձում է քողարկել պատվաստումներով:
90 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների 2021թ. նոյեմբերի 9-ի պաշտոնական բնորոշմամբ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում և որ Մարդու իրավունքների պաշտպանը զսպումների և հակակշիռների արդեն գործող համակարգ է ապահովում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Արցախում ծնվել է պետական ծրագրով իրականացված արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան։
Նոյեմբերի 23-ին Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը ենթարկվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի եւ բռնկվել Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում:
Իմ սիրելի ընկերներ և աջակիցներ, ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարը:
Հայաստանի քաղաքական համակարգում առկա է լրջագույն ճգնաժամ, այդ մասին գիտեն ու խոսում են բոլորը, բացի քաղաքականությամբ զբաղվողներից։ Հենց այդ ճգնաժամի հետևանքն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ պետությանն ու հանրությանը հասցրած բոլոր հարվածներից ու աղետներից հետո դեռևս շարունակում է պահպանել իշխանությունը, ինչը հնարավոր չէր լինի նորմալ, մրցունակ քաղաքական համակարգի առկայության դեպքում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
«Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 8 մարզիկներ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցելու են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը:
61-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և տվել է խոստովանական բացատրություն։