Բաժիններ՝

Մեղադրանքներ՝ սենատոր Մենենդեզի դեմ

ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինները կոռուպցիոն ռիսկ են նկատել և մեղադրել դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզին՝ Կատարի թագավորական ընտանիքի անդամին Նյու Ջերսիի գործարարներից մեկի հետ ծանոթացնելու մեջ, որը ներդրումներ էր փնտրում անշարժ գույքի շուկայում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Իրավապահների ներկայացմամբ, մերձավորարևելյան այդ երկրի ներկայացուցիչը, ում ինքնությունը չի հրապարկվում, եղել է Կատարի ներդրումային ընկերության տնօրեն, որն այնուհետև միլիոնավոր դոլարներ է ներդրել նախագծում:

Դեմոկրատ սենատորի, նրա կնոջ և երեք գործարարների դեմ մեղադրանքները ներկայացվել են Մանհեթենի դաշնային դատարանում։ Հինգն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:

Մեղադրական եզրակացության մեջ որևէ նոր տարր չի ավելացել՝ նախկինում Մենենդեզին ներկայացված մեղադրանքների հետ համեմատ։ Երեսուն տարուց ավելի ԱՄՆ Կոնգրեսում աթոռ զբաղեցնող Բոբ Մենեդեզին մեղադրում են կաշառակերության մեջ, որի շնորհիվ, իբր, նա ու իր կինը հարստացել են՝ կուտակելով կանխիկ գումար և ոսկու ձուլակտորներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031