Մսով ու եգիպտացորենով լցոնած պղպեղներ
Բաղադրիչներ՝
- քաղցր պղպեղ- 5 հատ
- սոխ- 1 գլուխ
- պանիր- 70-100 գ
- մի քանի ճյուղ կանաչի
- բուսական յուղ- 3 ճ/գ
- տավարի մսի խճողակ- 600-650 գ
- պահածոյացված եգիպտացորեն- 4-5 ճ/գ
- տոմատի սոուս- 150-200 գ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պղպեղները կիսեք, սերմեը հեռացրեք:
Պղպեղների կեսը մանր կտորներով կտրատեք, մյուս կեսը լցրեք եռացրած ջրով կաթսայի մեջ ու թույլ կրակի վրա 30 րոպե եփեք: Եփած պղպեղները հանեք ջրից, տեղադրեք ափսեի մեջ:
Սոխը մանր կտրատեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք: Կանաչին մանր կտրատեք:
Թավայի մեջ տաքացրեք 2 ճ.գ. բուսական յուղը: Մի քանի րոպե տապակեք կտրտած սոխն ու կտրտած պղպեղը մինչև փափկելը:
Ավելացրեք մսի խճողակը ու ևս 5-6 րոպե տապակեք:
Ավելացրեք պահածոյացված եգիպտացորենը, տոմատի սոուսը, աղն ու աղացած սև պղպեղը: Խառնեք ու 2-3 րոպեից հանեք կրակի վրայից: Վրան լցրեք կտրտած կանաչին ու խառնեք:
Կիսած ու եփած պղպեղները լցոնեք ստացված միջուկով, դրանք տեղադրեք բուսական յուղ քսած տապակի մեջ: Տապակը 15 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: 15 րոպեից ջեռոցից հանեք, վրան լցրեք քերած պանիրը և ևս 5 րոպե տեղադրեք ջեռոցում: