Բաժիններ՝

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22.600-ի

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 22 600-ի։ Այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։

Վիրավորների թիվը գերազանցել է 57 900-ը․ նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Բացի այդ, անհետ կորած է 7000 մարդ, որոնք, ենթադրաբար, փլատակներում են զոհվել։

Նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 162 մարդ։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն ավելի քան 100 պատանդի վերադարձրել է ՀԱՄԱՍ-ի հետ 7-օրյա հրադադարի ընթացքում, որն ավարտվել է դեկտեմբերի 1-ին։ Վերադարձված պատանդների դիմաց Իսրայելն ազատ է արձակել բանտարկված 240 պաղեստինցիների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031