Ինչ անել` սրտի կաթվածի կամ ինսուլտի վտանգը կանխելու համար
Լիպոպրոտեինի (ա) բարձր մակարդակը սրտանոթային հիվանդությունների զարգացման մեծ հավանականության մարկերներից մեկն է, որը հաճախ անտեսվում է մասնագետների կողմից։ Այս մասին ասել է սրտաբան Սեթ Բաումը։
Փորձագետը հիշեցրել է, որ լիպոպրոտեինը (ա) բարդ սպիտակուց է, որը խոլեստերինը տեղափոխում է օրգանիզմ։ Որքան բարձր է այս սպիտակուցի մակարդակը, այնքան մեծ է արյան անոթներում խոլեստերինի կուտակման վտանգը, որը կարող է հանգեցնել սրտի կաթվածի կամ ինսուլտի:
«Լիպոպրոտեինը (ա) պարունակում է մասնիկներ, որոնք ավելի բարձր կոնցենտրացիաներում հանգեցնում են սրտանոթային հիվանդությունների»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկ Բաումը Fox News-ին:
Բացի դրանից, սրտաբանը հավելել է, որ մարմնում լիպոպրոտեինի (ա) կոնցենտրացիայի ավելացումը սերտորեն կապված է աթերոսկլերոզի զարգացման ռիսկի, ինչպես նաև արյան թրոմբների և բորբոքումների առաջացման հետ, որոնք բնորոշ են խոլեստերինի ճարպերի կուտակմանն ու սրտի կաթվածի ռիսկին:
Ըստ սրտաբանի, Միացյալ Նահանգների բնակչության մոտ 20%-ը վտանգի տակ է` օրգանիզմում լիպոպրոտեինի (ա) բարձր մակարդակի պատճառով: Բաումը պարզաբանել է, որ այս թվից քիչ մասն է տեղյակ իր առողջության մասին։