Բաժիններ՝

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 5-ին՝ ժամը 17։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Սարյան, Արամի, Փարպեցու փողոցներով, Մաշտոցի պողոտայով (մասնակի), Ամիրյան, Աբովյան փողոցներով, Հյուսիսյին պողոտայով, Քոչինյան, Բյուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել են միջին և ցածր ճնշման գազատարներ, ինչի պատճառով հունվարի 5-ին ժամը 16։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս