
Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բեյրութի արվարձանների վրա Իսրայելի հարձակման առթիվ

Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հունվարի 2-ին Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ հարձակման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բողոքի տեքստում նշվում է, որ հարձակումը կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի, քանի որ այն ազդել է Բեյրութի արվարձաններում գտնվող խիտ բնակեցված բնակելի տարածքի բնակչության վրա։
«Լիբանանը կրկին պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դատապարտել այդ հարձակումը, ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու էսկալացիան և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դադարեցնելու իսրայելական հարձակումները Լիբանանի տարածքի և ժողովրդի վրա»,- ասված է հայտարարության մեջ։