
Հնդկաստանի ռազմածովային ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Սոմալիի ափերին առևանգված բեռնատար նավի վրա

Հնդկաստանի ռազմածովային ուժերի ականակիրը կալանել է Lila Norfolk բեռնատար նավը, որը մի խումբ զինված անձինք առևանգել էին Սոմալիի ափերի մոտ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Հնդկաստանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ բեռնատար նավի վրա արդեն գտնվում են ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները և համապատասխան գործողություն են իրականացնում։
Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ գործողությունն արդեն ավարտված է, անձնակազմին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ՝ Հնդկաստանի ռազմածովային նավատորմը հայտնել էր, որ Lila Norfolk բեռնանավից հաղորդագրություն է ուղարկվել այն մասին, որ հունվարի 4-ի երեկոյան հինգ-վեց անհայտ զինված անձինք են հայտնվել նավի վրա։