Հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում
Հունվարի 5-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Գավառի, Ապարանի, Աշոցքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Տիգրանաշեն- Զանգակատուն ճանապարհահատվածին, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: