Իշխանապետիկը հասկանում է՝ չընտրվելու դեպքում ինքը լուրջ խնդրի առաջ է կանգնելու. Ցոլակ Ակոպյան
Մեր ժողովուրդն ու բիզնեսմենները հետևություններ պիտի անեն. 2 աթոռի վրա խաղեր չես տա. Հայկ Ֆարմանյան
Արել ենք անհնարինը. 10 ամսում ոչ մի քաղաքական ուժի նման բան չի հաջողվել. Հարություն Մնացականյան
Թուրքական «Yeşil Iğdır» լրատվական կայքը գրում է, որ Իգդիրից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպողների թիվն աճել է։ Նշվում է, որ Վրաստանի տարածքով Հայաստան ժամանած քաղաքացիներն այցելում են մայրաքաղաք Երևան և այլ քաղաքներ ու լուսանկարներ հրապարակում։
Իսրայելի բանակը սպառնացել է հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները։ Համապատասխան հայտարարությունը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է իսրայելական բանակի արաբախոս ներկայացուցիչ Ավիխայ Ադրաին։
Ինձ հետաքրքիր է (շատ միամիտն եմ), Եվրոպական Միության նորաթուխ առաքելությունը Հայաստանում՝ EUPM Armenia, ինչպե՞ս կարձագանքի Եվրանյուզում տեղ գտած այդ խայտառակությանը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ ներկայացուցիչ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Այս մասին հայտնում է պաշտպան Արսեն Բաբայանը։
Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» և Ադրբեջանի պետական նավթային (SOCAR) ընկերությունները, ինչպես նաև ֆրանսիական «TotalEnergies» էներգետիկ և ԱՄԷ-ի ազգային «ADNOC» նավթային ընկերությունները համաձայնագիր են ստորագրել: Այն վերաբերում է Ադրբեջանից Թուրքիա բնական գազի մատակարարման:
ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE) ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի սկսվելուց ի վեր ( 2025 թվականի հունվարից) ձերբակալել է ավելի քան 6,3 հազար երեխայի, այդ թվում՝ երկու ամսականից սկսած նորածինների։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը։
Կապիտալի արտահանման կանոնները խախտելու դեպքում՝ չինացի ներդրողներն ու ձեռնարկությունները կբախվեն եկամուտների բռնագրավման, տուգանքների և անդրսահմանային գործունեություն ծավալելու արգելքի։ Համապատասխան պատժամիջոցները սահմանված են ՉԺՀ Պետական խորհրդի հրապարակած որոշման մեջ։
Երևանում հունիսի 1-6-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն: Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտ»-ը հաղթեց «Երևան»-ին։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընն իր վրա շատ լուրջ տպավորություն է թողել։ Լուկաշենկոն նրան բնութագրել է որպես հեռանկարային երիտասարդի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել երկրից ավիացիոն կերոսինի արտահանման վրա։ Սահմանափակումը գործելու է մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը, հայտնում է նախարարների կաբինետի կայքը։
Նավթի գները երկուշաբթի առավոտյան աճում են։ Դա կապված է Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ անորոշության հետ։
2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 57 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով բարձրացել է այս տարվա մայիսի սկզբին գրանցված նիշից։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հունիսի 1-ին՝ նախագահ Տամաշ Սուլյոկի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ եթե նախագահը հրաժարական չտա, կառավարությունը դատական գործընթաց կսկսի նրան պաշտոնից ազատելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ չի ճանաչում պետության ղեկավարի ընտրություններում ձայների նախնական հաշվարկի արդյունքները և կսպասի ընտրական հանձնաժողովների կողմից արձանագրությունների մշակման ավարտին։
#ՀԻՄԱ. «ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ՝ ՆՈՐ ՀԱՃՆՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը ըստ էության իրավացի է. անտրամաբանական է անել հանրաքվե, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցության համար:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 282-ի: Այս մասին է վկայում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարության տարածած նոր հաշվետվությունը։
Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին՝ հրավիրելով նրանց հրատապ ուշադրությունը Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա․ տեղեկացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունը։
Իրանը և ԱՄՆ-ն պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնագրում ներառում են մի կետ, որը ենթադրում է գործարքի ամրագրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Դոնալդ Թրամփն Իլհամ Ալիևին հուշագիր է հղել 2025 թվականի օգոստոսի 8-ի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին՝ «Իլհա՛մ, դուք հիասքանչ եք» գրառումով։
Ներկայացնում ենք Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը 2026 թվականի ԱԺ ընտրությունների առիթով.
«Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնությունը (International Observatory for Democracy in Armenia | IODA) հայտնում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն ընդլայնել են կառավարության քննադատների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները՝ խոսքի հիման վրա ենթադրյալ իրավախախտումների մեղադրանքներով։
Չեխական Lidové noviny պարբերականն անդրադարձել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի առաջադրմանը՝ վերլուծելով այն տարածաշրջանային և ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում:
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով, ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ, երկու երկրի ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: