«Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնությունը (International Observatory for Democracy in Armenia | IODA) հայտնում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն ընդլայնել են կառավարության քննադատների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները՝ խոսքի հիման վրա ենթադրյալ իրավախախտումների մեղադրանքներով։
Չեխական Lidové noviny պարբերականն անդրադարձել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի առաջադրմանը՝ վերլուծելով այն տարածաշրջանային և ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում:
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով, ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ, երկու երկրի ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Օհանյանը անժամկետ նստացույց է սկսել՝ պահանջելով ազատ արձակել Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսպիյանին։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Մոտ մեկ տարի առաջ՝ 08.01.2025-ին, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասուլիսում հիշեցրեց, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները Հայաստանի կառավարության կողմից փոխհատուցում են ստացել. «Հետևաբար այստեղ իրավունքներն էլ են սպառված»։
Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լուրը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում համաձայնել է Ուկրաինայի զինված ուժերի Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլեցկու այն գնահատականին, որ Ուկրաինան ունի վեցից ինը ամիս ժամանակ՝ ռազմաճակատում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու և բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար։
ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Լիբանանում հրադադարի երաշխիքներ։ Այս մասին հունիսի 1-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից պարզաբանում են՝ սահմանապահ պաշտոնյայի կամ ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից ձեր վիզայի առգրավումը չպետք է նույնացնել կորած կամ գողացված վիզայի հետ։
Իրանը չի ընդունի ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորող որևէ համաձայնագիր, քանի դեռ չկա վստահություն, որ իրանցի ժողովրդի իրավունքները պաշտպանված են, ըստ պետական լրատվամիջոցների՝ հայտարարել է Իրանի գլխավոր բանակցողն ու խորհրդարանի խոսնակը:
Արտաքին սպառնալիքների մասին Ճապոնիայի ղեկավարության հրապարակային հայտարարությունները ծառայում են բացառապես որպես քողարկում սեփական հարձակողական սպառազինությունների լայնածավալ մեծացման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հլը մի բրթեք, սեղանը շուռ տվեցիք, փչեք, փչեք. ՔՊ-ական կինը Փաշինյանի ծննդյան համար տորթ էր բերել
Հոգիներս կերան՝ Հայաստանում կան ուժեր, որ չեն ուզում՝ արցախահայերը տնավորվեն այստեղ. Նիկոլ Փաշինյան
Օգոստոսի 8-ից հետո 1 տարի էլ չի անցել, բայց մենք արդեն արհեստական բանականության երկու կենտրոն ունենք. Փաշինյան
«Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներում», ըստ APA գործակալության, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ։
2026 թվականի մայիսի 30-ին կկայանա ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի երկրորդ հանդիպումը: Չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանի գավաթակիր «Յունիսպորտ» և «Երևան» թիմերը։
Արևմտամետ ու հակառուս խաղալով՝ Նիկոլն այս պահին իր իշխանության հարցն է լուծում:
Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 31-ին EuroNews-ով հրապարակված, և հայկական որոշ ԶԼՄ-ներում արտատպված հոդվածում տեղ գտած սոց-հարցման արդյունքները, որոնցում հղում է կատարվում «Բրեվիս» ընկերությանը, չեն արտացոլում մեր կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները:
Պաշտպանի՛ր երեխաներիդ և թոռներիդ՝ Նիկոլից, թուրքերից, մահից և գաղթից։
Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար։
Հայաստանը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների հասցեին անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում` բացառությամբ երկուսի։ Այս մասին հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազը Ր.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, «Հրաշափառի» հոգեպարար երգեցողության ներքո, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը հանդիսավոր թափորով մուտք է գործել սրբազան տաճար՝ մատուցելու իր անդրանիկ Սուրբ Պատարագը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունն առաջ տանելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մայրաքաղաք Անկարայում տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Երկշաբաթյա ընդմիջումից հետո գումարվող նիստի օրակարգը հագեցած է:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների հիման վրա արված հաշվարկների համաձայն՝ «DİSK-AR» հետազոտական կենտոնը հայտնում է, որ Թուրքիայում 15-29 տարեկան երիտասարդների 26.3 տոկոսը ո՛չ կրթություն ունի, ոչ զբաղվածություն։
Ելակը շատ օգտակար է տեսողության, ուղեղի նորմալ ֆունկցիայի համար։ Այն իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում է արթրիտը, հոդատապը և օգտակար է սրտային մի շարք հիվանդությունների համար: