Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։
Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
«Այն լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, Կառավարության պաշտոնական ներկայացուցչի ու ԱԺ-ում ելույթների՝ պրակտիկայի վրա ամեն ինչ դնող մտահոգիչ դիրքորոշումներով:
Ինչևէ, ինձ հետաքրքրում է, թե պարոն Լիպարիտյանի այդ դասախոսություններին միայն համախոհնե՞րն էին ներկա, եղե՞լ է արդյոք ընդհանուր հրավեր հետաքրքրվողների համար։
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց−Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում 2021 թ. դեկտեմբերի 11-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Եթե նրա մղումներն ազնիվ են, նա պետք է հրապարակավ հայտարարեր այդ մասին և հրաժարվեր իշխանությունից, որի թիվ մեկ առաքելությունն այն է, ինչը ո՛չ գործնականում, ո՛չ էլ տեսականում հնարավոր չէ։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անպարկեշտ ձեւով հայհոյել է Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուին եւ հայտարարել, որ նրա հետ չի շփվել այն ժամանակվանից, երբ նա Ջո Բայդենին շնորհավորել է Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելու կապակցությամբ։
Ամենակարեւորը այն էր, որ մասնակցելով այս միջոցառմանը, նա ծպտուն, բառ, անգամ բառաչ չի հանել առ այն, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա։ Որ «քաղաքակիրթ» աշխարհը աչք փակեց այդ փաստի վրա։ Որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարվում են Ալիեւի կողմից։
Դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պարզաբանել է, թե ինչու է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի զրույցն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ կայացել ՌԴ – ԱՄՆ առցանց գագաթնաժողովից հետո միայն երկու օր անց։
Դեկտեմբերի 7-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարել են մի տղամարդու:
Կուբայի կառավարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մտադիր են 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր ստորագրել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել է այդ երկրի նախագահ Միգել Դիաս Կանելը:
Կանադայի կառավարությունը 8 միլիոն կանադական դոլար (6,3 միլիոն ամերիկյան դոլար) կհատկացնի ՄԱԿ-ի հումանիտար տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը: Այդ մասին ասված է Կանադայի նախարարների կաբինետի ղեկավար Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը նվիրված է վիրտուալ՝ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» առաջին օրվա աշխատանքի արդյունքներին։
Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին «Eren» անօդաչու թռչող սարքի փորձարկման աշխատանքները:
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքէջը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար:
ՄՕԿ-ի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը: Այդ մարզաձևերին սպառնում է Օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց վճարել անշարժ և շարժական գույքի գույքահարկը համայնքների եկամուտների կառավարման ժամանակակից միասնական օնլայն համակարգի միջոցով:
Աֆղանստանում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալների թիվը, հավանական է, աճել է այն ժամանակվանից, ինչ ամերիկացիներն օգոստոսի վերջին իրենց զորքերը դուրս բերեցին այդ երկրից:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին:
«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» նոր ցուցակ է հրապարակել, ըստ որի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 122-ի:
Աֆղանական Քաբուլի արեւմտյան մասում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Flyone Armenia ընկերության A320 օդանավը դեկտեմբերի 10-ին ժամանել է Զվարթնոց օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։
Անգլիայի եւ Ուելսի վերաքննիչ դատարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության վճռափոխության գանգատին WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու գործով:
Հավասարության եւ ոչ խտրական սկզբունքներն առաջնային նշանակություն ունեն բոլորի կողմից մարդու իրավունքների իրականացման համար:
Խնդրում ենք ժամանակավորապես դադարեցնել ակցաիաները, մինչև մեր երկրի սահմաններին տիրի խաղաղություն։
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Սոթքից Վերին Շորժա հատվածներում ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու՝ կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու համար:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլաթիվ Շեները քննադատել է Էրդողանին և նրա ելույթները համարել դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում` Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որի նպատակն էր սադրել Հայաստանին և կանխել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին: