Բաժիններ՝

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչը կարևորում է մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Եվրոպայի առաջնությունը փորձնական մրցաշար չի համար:

«Դժգոհ չեմ մարզիկների պատրաստվածությունից, բայց չեմ կարող ասել, թե գոհ եմ: Եվրոպայի առաջնությունը մեզ համար փորձնական մրցաշար չէ: Այն մեզ համար մնում է կարևոր մրցաշարերից մեկը: Միշտ եմ կարևորում Եվրոպայի առաջնությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Կուրղինյանի խոսքով` մարզիկներից շատերը այս շրջանում նաև կկարողանան իրենց ուժերը փորձել միջազգային ասպարեզներում:

«Մյուս 4 քաշային կարգերում, որոնցում մենք դեռևս Օլիմպիական խաղերի ուղեգիր չունենք, երիտասարդ մարզիկներ են: Սակայն ձգտելու ենք մի քանի ուղեգիր ևս նվաճել»,-ասաց նա:

Ըստ քաշային կարգերի Եվրոպայի առաջնության մեդալների համար կպայքարեն` Արսեն Հարությունյան 57 կգ, Մեջլում Մեջլումյան 61 կգ, Վազգեն Թևանյան 65 կգ, Արման Անդրիասյան 70 կգ, Հայկ Պապիկյան 74 կգ, Արման Ավագյան 79 կգ, Մուշեղ Մկրտչյան 86 կգ, Իբոյան Կնյազ 92 կգ, Սերգեյ Սարսգյան 97 կգ, Լևոն Գևորգյան 125 կգ:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությունը կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` փետրվարի 12-18-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս