Թուրքիայում մեկնարկել է հրթիռային համակարգերի տեղական արտադրություն
Թուրքիայում մեկնարկել է տեղական «Roketsan» ընկերության կողմից արտադրված «Tayfun», «Sungur», «TRG(L)-230», «KaraОk» հրթիռային համակարգերի սերիական արտադրությունը։ Համապատասխան որոշումը ստորագրվել է Թուրքիայի ռազմարդյունաբերության խորհրդում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Tayfun»-ը Թուրքիայի Հանրապետության պատմության առաջին բալիստիկ հրթիռային համակարգն է։ Հրթիռների խոցման հեռահարությունը 1000 կմ է: Հիմնական թիրախներն են պայմանական թշնամու ռազմավարական օբյեկտները։
«Sungur» հրթիռային համակարգն ընդունակ է խոցել 4․5-5կմ բարձրության վրա գտնվող թիրախները։
TRLG-230-ները hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են։ Դրանց հրթիռներն ունեն բարձր ճշգրտություն 20-70 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների դեմ։
«KaraOK»-ը 3-րդ սերնդի հակատանկային համակարգ է, որի հրթիռների հարվածի հեռահարությունը 8կմ է։