«Նիկոլ, որ էդքան խոսում ես Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին, ուղղակի մի օր նստի հայելու առաջ ու, եթե կարող ես, քեզ հարցրու՝ դու էս ի՞նչ բերեցիր մեր բոլորի գլխին»
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իր իշխանության շուրջ վեց տարիների ընթացքում Նիկոլոսի հիմնական թեզը, որով նա շարունակ «հպարտանում է» պետության մասին լեգենդն է, ըստ որի՝ «մենք չենք ունեցել պետություն», «բացակայել է պետական մտածելակերպը», «պետական սինվոլիկան եղել է կենացային մակարդակի վրա», «բանակը եղել է զուտ մարդկանց ինքնահաստաման տեղ»։
Շարքը երկար է, ցանկացածդ կարող եք այն ձեր սրտի պրիզմայով շարունակել։ Սակայն այն ինչ այսօր քրտնաջան անում է նույն Նիկոլն ու իր վարչախումբը պետական կազմաքանդում ու ազգային բնաջնջումից բացի այլ բնորոշում չունի։
Նիկոլի համար առաջնային խնդիրը՝ իր բարեկամ Բոլթոնի ասած՝ «պատմական կաղապարների» շղթայի վերջնական փոշիացումն էր, որով նա պետք է ազգին ազգայինից օտարեր, սարքեր լիբերեալ բոմժ, ով ունի ինչ-որ արհեստական գլոբալիստական ու դեմոկրատական արժեքներ, որոնցով էլ նա պետք է գոյատևի։ Սակայն եկեք հասկանանք, թե ինչքանո՞վ կարող է մեր պես փոքր ազգը գոյատևի և պահպանի իր տեսակը նման խառնիճաղանջ գեոպոլիտիկ իրականությունում, երբ աշխարհում փաստացի ընթանում է երրորդ համաշխարհայինը։
Մի ազգ, ով այս պահին չունի ո՛չ ազգային դպրոց, ո՛չ փաստացի ազգային մտածելակերպ, ո՛չ խելքը գլխին բանակ, ո՛չ էլ հայրենանվեր կառավարիչ։ Մի կառավարիչ, ով ամեն օր բարբաջում է նախկինի թալանի ու նախկինում արված սխալների մասին, այն դեպքում, երբ երկիրը ղեկավարում է արդեն 6 տարի, իսկ այդ 6 տարիների ընթացքում ամբողջովին առկա է նոր աշխարհ, ու նոր հայեցակարգեր։
Ազգային պտկանելիության հարցը այսօր առկա է ամենուր, անգամ, դրա ցանկալի Եվրոպան, որտեղ, իբր թե, «դեմոկրատական» իրողություն է, ամենուր՝ տակից, առաջ են տանում սեփական ազգային բաղադրիչը, սակայն Նիկոլայի համար ամեն հայկականն ատելի է։ Տեսեք՝ ինչ է ասում․ «ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող հայն է»։
Սա դասական նեոպանթուրքիստի տեսլական է, երբ դարեր շարունակ հայ ազգին նայել է որպես կոռ ու բեգար տվող մատերիալ, երբ ամեն կերպ զսպել է եկեղեցուն (գուցե տարօրինակ թվա, բայց թե՛ մոնղոլը թե՛ թաթարը, թե՛ թուրքը, թե՛ բոլշևիկը եկեղեցու նկատմամբ այսքան համակարգային կազմաքանդում չեն արել, ինչն այսօր արվում է Նիկոլի ձեռամբ), ամբողջովին մաքրել ազգային հիշողությունը (օրինակ՝ գերբի վրայից հանել արքայատոհմերի սինվոլները, դպրոցներից՝ փառքի անկյունները), իսկ դրա փոխարեն, որպես աղանդեր մատուցել «նախկինում եղած թալանը»։
Նշենք, որ անգամ «նախկին թալանի» ժամանակ, որն իրական է այնքանով, ինչքան հայկական արբանյակի ու «Սեպուհի» օրակարգը, Հայաստանի սահմանը Բավրայից Թալիշ էր, իսկ նախագահ Սարգսյանը՝ ցանկացած երկրի ղեկավարի հետ (Նիկոլ, կարող ես բերել ցանկացած երկրի ղեկավարի դեպքը) խոսում էր բացառապես պետության ու Հայրենիքի դիրքերից, ու քո նման չէր խոնարհվում ու էկրանից անադեկվատ շարժումներ անում։ Էլ չեմ խոսում թողած ժաանգության մասին․ որ էդքան խոսում ես Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին, ուղղակի մի օր ինքդ քո առաջ նստի հայելու առաջ ու, եթե կարող ես, քեզ հարցրու, թե դու էս ի՞նչ բերեցիր մեր բոլորի գլխին ու Աստծուց խնդրի (իհարկե, ես մեծ կասկած ունեմ, որ դու Աստված ունես, կամ եթե ունես, ապա որ կրոնական դավանաբանությանն է), գոնե Ֆռանգյուլի բախտին արժանանաս»։