Բաժիններ՝

Դանիայի ՊՆ-ն չի բացառել ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունը

Ռուսաստանը վերազինվում է ավելի արագ, քան սպասվում էր և կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրի վրա երեք-հինգ տարվա ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է դանիական «Jyllands-Posten» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։

«Ռազմական տեխնիկայի արտադրության մեջ Ռուսաստանի ներուժը չափազանց աճել է», – ասել է դանիացի նախարարը։

Նա ընդգծել է, որ Դանիան պետք է արագացնի իր ռազմական ներդրումները։

«Չի կարելի բացառել, որ երեք-հինգ տարվա ընթացքում Ռուսաստանը կփորձարկի 5-րդ հոդվածի ամրությունը և ՆԱՏՕ-ի համերաշխությունը։ Դա ՆԱՏՕ-ի գնահատականը չէր 2023 թվականին, դրանք նոր գիտելիքներ են, որոնք այժմ առաջին պլան են մղվում», – ընդգծել է Դանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ։

Պոուլսենը նշել է, որ Դանիայի համար ուղղակի սպառնալիք չկա, սակայն Դաշինքը կարող է բախվել հիբրիդային հարձակումների, որոնք ուղղված են անդամ երկրի ապակայունացմանը:

«Ռուսաստանը պոտենցիալ ցանկություն ունի դա անել։ Այժմ նրանք կարող են նաև հնարավորություն ունենալ ռազմական ներուժ ձեռք բերել ավելի շուտ, քան մենք սպասում էինք: Իրական անհանգստության հիմքեր կան», – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս