Բաժիններ՝

Ֆինլանդիան մտադիր է խստացնել քաղաքացիություն ստանալու պայմանները

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է ներկայացրել, որով խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները։ Այս մասին նշված է երկրի ՆԳՆ-ի կայքէջում։

Ֆինլանդիայում անհրաժեշտ բնակության ժամկետը հինգից կդառնա ութ տարի, հայտնել է գերատեսչությունը: Ակնկալվում է, որ օրինագծի շուրջ խորհրդակցությունները կտևեն մինչև 2024 թվականի մարտի 4-ը:

Ֆինլանդիայի ՆԳՆ-ն պարզաբանում է, որ առանց կացության թույլտվության այժմ հաշվի չի առնվի բնակության ժամկետը։ Այսինքն՝ այն անձանց համար, ովքեր ստացել են միջազգային պաշտպանություն երկրում, բնակության ժամկետը կհաշվարկվի կացության ստանալու պահից, այլ ոչ թե դիմումը ներկայացնելու պահից։

Նախատեսվում է նաև կրճատել արտերկրում գտնվելու օրերի քանակը, որոնք հաշվի էին առնվում Ֆինլանդիայում բնակության ժամկետը հաշվարկելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս