
Կոնսերվատորիան հյուրանոցի՞ է վերածվում. շինարարներին հանձնարարված է յուրաքանչյուր լսարանում կոյուղու և տաք ու սառը ջրի խողովակներ մոնտաժել. Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անընդհատ շրջանառվում է այն վարկածը, որ կենտրոնում գտնվող բուհերի շենքերը վերածվելու են հյուրանոցների: Ըստ երևույթին, այդ գործընթացը մեկնարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Ուրեմն, կոնսերվատորիայի շենքի մի մասում շինարարություն է ընթանում: Համաձայն շինարարներից ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջիններիս հանձնարարված է վերանորոգման ենթակա կոնսերվատորիայի շենքի յուրաքանչյուր սենյակում (լսարանում) կոյուղու և տաք ու սառը ջրի խողովակների մոնտաժ իրականացնել: Իսկ թե ինչու է բուհի առանց բացառության բոլոր սենյակներում (լսարաններում) կոյուղի և տաք ու սառը ջուր անհրաժեշտ, դժվար չէ կռահել:
Հետաքրքիրն այն է, որ, եթե կոնսերվատորիան հյուրանոցի է վերածվում, ապա դա իրականացվում է հենց կոնսերվատորիայի հաշվին:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և տեղեկացված եղեք»: