Բաժիններ՝

Ռուսաստանի դժվարամատչելի և հեռավոր վայրերում սկսվել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը

Ռուսաստանի Դաշնությունում դժվարամատչելի և հեռավոր վայրերում սկսվել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը։ Նաև կկարողանան վաղաժամ քվեարկել նավերի անձնակազմի անդամները, որոնք նավարկելու են քվեարկության հիմնական օրերին (մարտի 15-17): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 25-ից վաղաժամ քվեարկությունը կսկսվի Ալթայի երկրամասում, Արխանգելսկի մարզում, Կամչատկայում, Կրասնոյարսկի երկրամասերում, Մագադանում, Մուրմանսկի շրջաններում, Պրիմորսկի երկրամասում, Սախայի (Յակուտիա) և Տիվայի հանրապետություններում, Սախալինի շրջանում, Խաբարովսկի երկրամասում, Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում, Չուկոտկայի ինքնավար օկրուգքւմ և Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում:

Ռուսաստանի Դաշնության ութերորդ նախագահական ընտրությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, կանցկացվեն 2024 թվականի մարտի 15-ից 17-ը։ Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի երդմնակալությունը նշանակված է 2024 թվականի մայիսի 7-ին։ Երկրի նախագահն ընտրվում է վեց տարով, այսինքն՝ մինչև 2030 թվականի մայիսի 7-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս