ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ղրիմն Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելու մասին։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը։
Հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարի նախատեսված, բայց չկայացած համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով, տեղեկանում ենք ՄՊՀ-ի որոշումից։
Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը, որը կոչված է պատրաստելու Հայաստանի ձեռներեցների նոր սերունդը: Այս ծրագիրը վաղ փուլի ստարտափ նախագծերին տրամադրում է ռեսուրսներ, մենթորություն և համագործակցելու միջավայր, որտեղ նրանք կզարգացնեն իրենց գաղափարները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի Հանրապետության տարածքում 2024 թվականի 8 ամսում գրանցվել է 34 պայթյուն, ինչի հետևանքով 9 մարդ մահացել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը՝ անդրադառնալով կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերին և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերին։
Համաթյուրքական այբուբեն է ստեղծվում, որը հանգիստ կարող է օգտագործվել մի քանի տասնյակ ժողովուրդների ու պետությունների կողմից:
Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Յաշար Յըլդըրըմն օրերս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիայից տրամադրված ռազմական աջակցության հետ։
2023թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով այսօր Երևան քաղաքի քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ կայացրել է վերդիկտ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտնել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում վերադառնալ աշխատանքի:
Աշխարհում 2024 թվականին թռչնագրիպի դեպքերի թիվն արդեն կրկնակի գերազանցում է 2023 թվականի ցուցանիշները։ Այժմ գրանցված է 25 դեպք, այդ թվում՝ մահվան երկու դեպք: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության գրիպի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին:
Տավարի միսը կտրեք հաստ շերտերով, տեղադրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, որպեսզի այն համարյա ծածկի միսը: Ավելացրեք խոշոր աղն ու դափնու տերևը:
Զոհաբերությունն առավելաբար գործում է նաև պատերազմի դաշտում: Հերոսն իր կյանքի գնով իր ազգին է պարգևում խաղաղ և հանգիստ կյանք:
Մարդիկ, ովքեր պլանավորում են իրենց սննդի ընդունումը, ավելի երկար են առողջ մնում, քան նրանք, ովքեր հրաժարվում են այս պրակտիկայից, ասում է սրտաբան Օլգա Բոկերիան: Նա Telegram-ի իր ալիքում ընդգծել է առողջ մարդկանց կարևոր սովորությունը։
Քաղաքականությունը ոչինչ է առանց պատասխանատվության, ինչպես որ չի կարող գոյություն ունենալ պետություն առանց պատասխանատվության։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։
2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000մ, 3000մ և 1500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 դրամի վնաս։
Վրաց ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշում է նախընտրում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և Սպիտակ տանը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական տնօրինության ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը:
Իսրայելական ուժերն ավարտել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացումը՝ ոչնչացնելով ավելի քան 2000 արմատականների և մոտ 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ այդ տարածքում: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային» վերնագրով լսումների ընթացքում` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիան։
Օգոստոսի կեսերին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքմենստանում և Թուրքիայում գտնվող իր երկրի քաղաքացիներին կոչ էր արել զգոնություն ցուցաբերել Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների դեպքում:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն քաղաքականության հարցերի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների նախապատրաստման մասին։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը ստիպել է նրան կապ հաստատել Ֆրանսիայի ուժայինների հետ և նրանց տրամադրել տեղեկություն, որը կարող է օգնել նույնականացնել Telegram-ի օգտատերերին, հայտնում է ֆրանսիական Libération-ը։
«Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը Ռուսաստանի և Իրանի համագործակցության առաջնահերթ նախագծերից է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ՝ Բաքվում անցկացվելիք Գրան Պրիին ընդառաջ:
«ASAL Research» կազմակերպությունը Թուրքիայի 26 նահանգում հարցում է անցկացրել՝ պարզելու թե որոնք են այդ երկրի ամենահրատապ խնդիրները: Արդյունքների ամփոփումից պարզվել ՝, որ հարցվածների շուրջ 55%-ը որպես ամենակարևոր խնդիրներ նշել է տնտեսությունը, գնաճը և թանկությունը։