Բաժիններ՝

Դադար եմ վերցրել, որպեսզի լիցքաթափվեմ. Սաութգեյթ

Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտնել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում վերադառնալ աշխատանքի:

«Չեմ պատրատսվում շտապել այդ հարցում։ Աշխատանքի շատ տարբերակներ ունեմ և բաց եմ դրանք քննարկելու հարցում։ Ընդ որում, դա կարող է լինել ինչպես բուն ֆուտբոլային, այնպես էլ դրանից դուրս աշխատանք։ Ես, պարզապես, դադար եմ վերցրել, որպեսզի լիցքաթափվեմ, վերականգնեմ ուժերս ու առաջ շարժվեմ։

8 տարի անհավանական ճանապարհ եմ անցել և բացարձակ արտոնություն եմ ունեցել մարզել իմ երկրի ազգային հավաքականը, աշխատել եմ հիասքանչ ֆուտբոլիստների ու անձնակազմի հետ»,- 54-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Sky News-ը։

Գարեթ Սաութգեյթն Անգլիայի հավաքականը մարզել է 2016-2024 թթ.։ Այդ ընթացքում թիմը 102 խաղում տարել է 64 հաղթանակ, գրանցել 20 ոչ-ոքի, կրել 18 պարտություն, երկու անգամ անընդմեջ հասել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Անգլիացիները Սաութգեյթի գլխավորությամբ մեկ անգամ էլ հանդես են եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30