Թուրքիա Պուտինի այցի ձգձգումների պատճառը նրա 2 պահանջներն են. Middle East Eye

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ Այս մասին, ermenihaber.am-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հուսով ենք, որ այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ կավարտվեն դրա նախապատրաստական ​​աշխատանքները: Դրանք վաղուց են ընթանում։ Մենք, որպես կանոն, չենք բացահայտում մեր նախագահի այցերի նախապատրաստման բոլոր մանրամասները, դրանք փակ բնույթ են կրում։ Հիմա նույնպես չենք անելու»,- ընդգծել է Պեսկովը:

Հավելենք, որ Middle East Eye-ի հաղորդմամբ՝ Թուրքիա Պուտինի այցի ձգձգումների պատճառը նրա առաջ քաշած պահանջներն են։ ՌԴ նախագահը մասնավորապես ցանկանում է Թուրքիա մեկնել ռուսական կործանիչների ուղեկցությամբ, ըստ աղբյուրների՝ հավանաբար, դա կապված է թռիչքի ընթացքում ինքնաթիռներ խոցելու՝ Ուկրաինայի օդուժի կարողության հետ։

Մյուս պահանջը Պուտինի կացության հարցն է։ Անկարայում գործող Hilton, Sheraton և JW Marriott հյուրանոցները, պատկանում են ամերիկյան ընկերություններին, ինչն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի իշխանությունների մոտ։ Մոսկվան մտավախություն ունի, որ հյուրանոցների այս ցանցերը կարող են բավարար անվտանգություն չապահովել ՌԴ նախագահի համար, հատկապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ներքո:

Ըստ աղբյուրի՝ այս պայմաններում հնարավոր է, որ Պուտինին տեղավորեն հատուկ հյուրատանը, որի պրակտիկան չի կիրառվում նման այցերի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30