Կարբոնադա
Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 13 ժամ առաջ:
Բաղադրիչները՝
- 500 գ տավարի փափուկ միս
- 2 միջին չափի գազար
- 1 ճյուղ նեխուր
- 2 միջին գլուխ սոխ
- մեծ գլուխ սխտորի կեսը
- 3/4 ճ/գ ալյուր
- 1/2 լ կարմիր գինի
- 1 դափնու տերև
- աղացած դարչին, մեխակ և մշկընկույզ (мускатный орех)
- 3 ճ/գ խոշոր աղ
- ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը
Տավարի միսը կտրեք հաստ շերտերով, տեղադրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, որպեսզի այն համարյա ծածկի միսը: Ավելացրեք խոշոր աղն ու դափնու տերևը:
Գազարն ու նեխուրը կտրտեք փոքրիկ քառակուսիների ձևով ու ավելացրեք մսին: Սխտորը պճեղների բաժանեք, բայց մի մաքրեք, մի փոքր սեղմեք դանակի կոթով ու լցրեք դրանք նույն կաթսայի մեջ: Թողեք 12 ժամ:
12 ժամ հետո կաթսայից հանեք մսի կտորները, տեղադրեք փոքր քանակի ձիթապտղի յուղով տաքացրած թավայի մեջ, 5 րոպե տապակեք: Կաթսայի ջրից հանեք բանջարեղենը, ավելացրեք մսին: Դափնու տերևը գցեք:
Բանջարեղենն ու միսը տապակեք ևս 10 րոպե:
Միսը համեմեք ձեր ճաշակով: Ալյուրը խառնեք գինու հետ, ավելացրեք մսին: Թույլ կրակի վրա ևս 40 րոպե շոգեխաշեք:
Մատուցեք: