Հայաստանյան հասարակությանը, սփյուռքին պետք է հասու դարձնել այն վտանգը, որ սպառնում է Հայաստանին. Մհեր Աբրահամյան
Պ.գ.թ. դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Համաթյուրքական այբուբեն է ստեղծվում, որը հանգիստ կարող է օգտագործվել մի քանի տասնյակ ժողովուրդների ու պետությունների կողմից:
Սա անգլերենի պես մի լեզու է դառնալու թյուրքական ազգերի համար, որը հնարավորություն է տալու, այպես կոչված, Թուրանի ձևավորմանը: Սա տեղի ունեցավ Արցախի անկումից հետո, սա էլ ավելի թափ է ստանալու «Զանգեզուրի միջանցքի» բացվելուց հետո:
Ուստի հայաստանյան հասարակությանը, սփյուռքին պետք է հասու դարձնել այն վտանգը, որ սպառնում է Հայաստանին:
Իսկ այս իշխանությունը զբաղված է կեղծ օրակարգերով, թե Կիրացի պատը մեր պատմության հաջողությունն է, մենք դանդաղ ենք քշում բայց արագ, խախտում ենք փող տալիս ու քշում և նման դատարկաբանություններ»: