
Թուրքիայում 5 օրով չեղարկվել են թռիչքները դեպի Լիբանան

Մինչ Իսրայելը շարունակում է հարձակումներ իրականացնել Լիբանանի ուղղությամբ, Թուրքիայի «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերությունը չեղարկում է դեպի Բեյրութ թռիչքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական «DHA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ չեղարկվել են սեպտեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում պլանավորված բոլոր թռիչքները։
Նշվել է նաև, որ նախքան Իսրայելի կողմից Լիբանանի վրա կատարված հարձակումների մեկնարկը, Թուրքիայից թռիչքներն իրականացվում էին միայն ցերեկային ժամերին։