«Ամոթ ունեցեք ու մի իջեք այդ աստիճան. դուք էլ եք լավ հասկանում, որ Սերժ Սարգսյանի Հայաստանը ու այսօրվա Հայաստանը տարբեր մոլորակներ են»

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ որոշ վայ վերլուծաբաններ խոսում են «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակների մասին ու փորձում իրենց կեղտոտ տրյուկները անելով վատաբանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, համեմատելով այն դրվագները այսօրվա հետ, պետք է առնվազն սահմանափակ ուղեղները դարձնեն ոչ սահմանափակ ու իրենց զոռ տալով վերջապես հասկանան, որ՝

1. Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը պատերազմ հաղթած և կայուն զարգացող պետություն էր:

2. Մենք ունեինք երկու հայկական պետություն`ՀՀ և ԼՂՀ

3. Հայաստանը գործոն և հուսալի գործընկեր էր արտաքին աշխարհում:

4. Հայաստանը ուներ դաշնակիցներ:

Հիմա ո՞ր կետը այսօր կա, որ կարողանաք մի հատ էլ համեմատել, թե այն ժամանակ ով ուր գնաց, ինչ խոսեց, ժպտա՞ց, թե՞ ոչ:

Ամոթ ունեցեք ու մի իջեք այդ աստիճան: Դուք էլ եք լավ հասկանում, որ Սերժ Սարգսյանի Հայաստանը ու այսօրվա Հայաստանը հայ-թուրքական բանակցություններում տարբեր մոլորակներ են»:

Տեսանյութեր

Լրահոս