Թուրքիայի արտգործնախարարներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Թուրքիայի փոխարտգործնախարարներ Այշե Բերրիս Էքինջին, Բուհանեթթին Դուրանն ու Նուհ Յըլմազը մասնակցել են Նյու Յորքում կայացած տարբեր ֆորումների և մի շարք հանդիպումներ ունեցել միջազգային կառույցների ղեկավարության հետ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում թուրքական տանը՝ «Türkevi»-ում, Էքինջին ընդունել է «Սննդամթերքի համաշխարհային ծրագրի» (WFP) գործադիր տնօրենի օգնական Կառլ Սքաուին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-«WFP» հարաբերություններին ու միջազգային հանրության կողմից տրամադրվող հումանիտար օգնության շրջանակներում իրականացվող համագործակցությանը վերաբերող հարցեր։
Բացի այդ, փոխնախարարը հանդիպել է էներգետիկ ռեսուրսների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականի օգնական, դեսպան Ջեոֆֆրի Փյատին։
Օրակարգում են եղել էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև թե՛ ԱՄՆ-ի հետ երկկողմ և թե՛ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր։
Փոխարտգործնախարար Դուրանը մասնակցել է Նյու Նորքում Բանգլադեշի, Թուրքիայի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Անգլիայի և Գամբիայի գլխավորությամբ կազմակերպված «Ռոհինջայի ճգնաժամի մասին բարձր մակարդակի կողմնակի միջոցառմանը»։
Այստեղ ունեցած ելույթում Դուրանն անդրադարձել է օրակարագային մի շարք հարցերի։ Դուրանը նաև հանդիպում է ունեցել Լիբիայի արտգործնախարար Թահիր Էլ Բաուրի հետ։
Օրակարգում է եղել Լիբիայի շուրջ տիրող իրավիճակը և Թուրքիա-Լիբիա հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանն ուղղված քայլերին վերաբերող հարցեր։
ԱՄՆ մեկնած Թուրքիայի 3-րդ փոխարտգործնախարար Յըլմազն էլ մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Նյու Յորքի «Մորգան» գրադարանում կազմակերպված «Անդրատլանտյան երկրների արտգործնախարարների ավանդական նիստին»։