Վրաստանի շուրջ 200.000 չափահաս քաղաքացի չունի անձնագիր

Վրաստանի 199.109 չափահաս քաղաքացի չունի անձնագիր, էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային նույնականացման: Տեղեկացնում է Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը (SDA)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանի 3 մլն 345.274 քաղաքացի ունի ակտիվ էլեկտրոնային նույնականացման քարտ։ Նրանցից 141.572-ը անչափահաս են, իսկ 3 մլն 203.702-ը՝ չափահաս։

Միայն անձնագիր ունեցող քաղաքացիների թիվը 458.234 է։ Նրանցից 164 հազար 371-ը անչափահաս են, իսկ 293.863-ը՝ չափահաս։

Վրաստանի քաղաքացու անձնագիր, էլեկտրոնային նույնականացման քարտ կամ ոչ էլեկտրոնային նույնականացման քարտ չունեցողների թիվը 882.052 է։ Նրանցից 682.943-ը անչափահաս են, 199.109-ը՝ չափահաս։

Տեսանյութեր

Լրահոս