Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվի ավանում ծովը գրանցվել է որպես հողատարածք և օտարվում է։ Խոսքը 5727 քմ ծովային հատվածի մասին է, որը գրանցվել է որպես ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք և նախատեսվում է 15 տարով փոխանցել Dreamland Oasis ՍՊԸ-ին, տեղեկությունը տարածել է «Բաթումելեբի» լրատվամիջոցը:
Ռուսական բոլոր ավիաընկերությունները հունվարի 10–ից երեխաների տոմսերի 50 տոկոս զեղչ կառաջարկեն:
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:
«Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական տարանջատումներով, Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է անել ամեն ինչ՝ Սև ծովում լցանավերի խորտակման հետևանքով նավթամթերքի արտահոսքը կանխելու և լցանավերը բարձրացնելու ծրագրեր մշակելու համար։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախատեսվում է, որ մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը գործող նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կհրապարակի Ռուսաստանի տնտեսության դեմ ուղղված նոր պատժամիջոցներ:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծի, որով սահմանվում է անապահովության գնահատման նոր համակարգի գործարկման ընթացակարգը։ Նախորդ տարի գործադիր և օրենսդիր մարմինների կողմից անհրաժեշտ օրենսդրական փաթեթների ընդունմամբ հիմք էր դրել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար։
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծվել և արտադրվել են բանակի կողմից՝ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի հետ համագործակցությամբ, առաջիկա օրերին կհամալրեն բանակը:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Երկու տարուց ավելի Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է երկրի նախագահ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, ապա անդրադարձել հեռահար հրթիռների ծրագրին:
Իսրայելական մամուլում ինտենսիվ կերպով տարածվում են լուրեր այն մասին, թե Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի գլխավորությամբ հատուկ Թուրքիայի վերաբերյալ անտանգության նիստ է գումարվել:
8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ամփոփիչ ասուլիսին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խիստ քննադատության է ենթարկել Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները: Իր ելույթում Շոլցն ընդգծել է սահմանների անխախտելիությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որը հավասարապես կիրառելի է բոլոր երկրների համար: Նա պարզաբանել է, որ այն գործում է ամբողջ աշխարհում:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարի կոշտ հայտարարություններից հետո կհիշի երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Կառավարության հունվարի 9-ի նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1122-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը վերաբերում է «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին։
Եվ վերջում․ փաստորեն սա նոր է իմացել, որ Մաշտոցը Վռամշապուհի հանձնարարականով է գրերի գյուտի գործին լծվել, ու ասում է, թե «սովետական քարոզչամեքենան թեման ձևախեղել է և արքային թողել ստվերում»։ Իմ հիշելով, մեր պատմիչների աշխատություններում, որոնք հրապարակվել են 1970-80 ական թվականներին, թեմայի հետ կապված բավական հանգամանալից ու խորքային մեկնաբանություններ կան, այլ բան է, որ դու դրա մասին կարդացել կամ տեղեկացել էս 50 տարեկանում»։
Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միեւնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»:
Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը կտրուկ է արձագանքել Կանադայի արդեն նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությանը, որտեղ նա մերժում է ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը:
Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերն անգամներով են ավելացել, ինչը մի քանի պատճառ ունի. այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձեւակերպման բերումով հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարավորություն, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» եւ այդ կարգի խոսույթներից: