Բաժիններ՝

Կառավարությունը հաստատեց «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ներդրումային ծրագրին նոր արտոնություններ տրամադրելու նախագիծը

Կառավարության հունվարի 9-ի նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1122-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը վերաբերում է «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին։

Նախագիծը նախատեսում է «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, բաղկացուցիչ մասերը, հումքն ու նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառումը ամբողջ ծավալով։ Սա անհրաժեշտ է հրուշակեղենի արտադրության համար նախատեսված 7․4 մլրդ դրամի լրացուցիչ հումքի ներմուծումն ապահովելու նպատակով։

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ, որի հիմնական շուկան Հայաստանի Հանրապետությունն է։

Շուկայական պահանջարկի աճի պատճառով ընկերությունը նախատեսում է լրացուցիչ հումք ներմուծել, ինչը բարձրացնում է ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը՝ հասցնելով այն 90․6 մլրդ դրամի։ Արտոնությունը կազատի ներմուծվող ապրանքների մաքսատուրքից՝ ապահովելով մոտ 8․8 մլրդ դրամի խնայողություն։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում՝ ներդրումային ծրագրի ընդլայնման արդյունքում, տեղական արտադրության խթանում՝ ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար, արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031