![](/banners/BeFunky-design.jpg)
«Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես». Իլոն Մասկը՝ Ջասթին Թրյուդոյին
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/472878256_958155729612338_1819059548555547987_n.jpg)
Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը կտրուկ է արձագանքել Կանադայի արդեն նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությանը, որտեղ նա մերժում է ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը:
«Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, և նշանակություն չունի՝ դու ինչ ես ասում»,- X-ում Թրյուդոյի գրառմանն արձագանքել է Մասկը:
Կանադայի իշխանությունները հունվարի 7-ին կտրականապես անհամաձայնություն են հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ երկրի՝ ԱՄՆ-ի մաս դառնալու առաջարկին։
«Մեր տնտեսությունն ուժեղ է: Մեր ժողովուրդն ուժեղ է: Մենք երբեք չենք նահանջի սպառնալիքների առջև»,- գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին X սոցցանցում: