Բաժիններ՝

Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

Հունվարի 8-ին անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում Դիլիջանի քաղաքային զբոսայգուց «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Մինչ համայնքային ոստիկանները փորձում էին պարզել երեխայի ինքնությունը Դիլիջանի հիվանդանոցում պարզել են, որ նա Դիլիջան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 16-ամյա Ալեքս Գ․-ն է։

Երեխայի ինքնության այս տեղեկությունը Դիլիջանի հիվանդանոցից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Դիլիջանի քաղաքային զբոսայգում Ալեքս Գ․-ին ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել է Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Նորիկ Հ․-ն և ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների այդ ամենին մասնակցել է նաև Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հրաչ Ա․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ալեքս Գ․-ն արդեն տեղափոխվել է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս