![](/banners/BeFunky-design.jpg)
Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև
![](https://168.am/wp-content/uploads/2023/09/Medvedev.png)
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարի կոշտ հայտարարություններից հետո կհիշի երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարող եք ուղղակիորեն կապվել ԵՄ-ի հետ, նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին: Եվրամիությունը հիանալի ուկրաինական փորձ ունի դրա հետևում»,- «ՌԻԱ»-ին ասել է նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը անվանել է «Հարավային Կովկասի համար սպառնալիքի աղբյուր» և հայտարարել, որ «հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է, իսկ ֆաշիզմը պետք է ոչնչացվի»։