Ընդդիմություն, թե՞ անդիմություն. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Գիտեին՝ դահլիճում ՔՊ-ն է. խոսել ենք փաստերով, ինչից հետո սկսվեց ադրբեջանական հիստերիան. Հայկ Դերզյան
Վրաստանի եվրոպական հեռանկարը կապված է ԵՄ արժեքների նկատմամբ հարգանքի հետ, և դա քննարկման առարկա չէ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասի մամուլի խոսնակ Անիտա Հիփերը։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել այն ընկերությունների և նավերի նկատմամբ, որոնք աջակցում են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներին։ Դրա մասին ասված է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ալիևը նաև նշել է, որ Բաքուն և Թեհրանն ավանդաբար աջակցում են միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես, ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման և այլ միջազգային կառույցների շրջանակներում։
Եթե Ռուսաստանն իսկապես ձգտում է դադարեցնել պատերազմի, պետք է անհապաղ համաձայնի առնվազն 30 օրով իրական զինադադարի, այլ ոչ թե սահմանափակվի մայիսի 8-11-ը կարճաժամկետ հրադադարով։ Դրա մասին Ուկրաինայի թելեգրամյան ալիքում հայտարարել է արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ «Եթե Ռուսաստանը իսկապես խաղաղություն է ուզում, պետք է անհապաղ դադարեցնի կրակը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic ամսագրին տված հարցազրույցում երրորդ նախագահական ժամկետի համար հիպոթետիկորեն առաջադրվելու գործընթացը բարդ է որակել։
Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) առաջնորդ և Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կասկածում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի գոյություն ունենալ առաջիկա տասնամյակներում:
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին այլևս աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում չէ. այս տեղեկությունը փաստում են Bloomberg-ի այսօրվա՝ ապրիլի 28-ի թարմացված տվյալները:
Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ի հաղորդագրությունը։
Հայոց ցեղասպանության հարցը երկար ժամանակ եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային բաղադրիչներից մեկը։ Այն արտահայտել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման ձգտումը, այլև ծառայել է որպես համահայկական ինքնության, անվտանգության և միջազգային ճանաչման համար պայքարի գործիք։ Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Ցեղասպանության թեման աստիճանաբար դուրս է բերվել պետական ռազմավարական խոսույթից և փոխարինվել է «խաղաղության դարաշրջան» գաղափարով։ Փորձենք համադրել Սարգսյանի և Փաշինյանի կառավարման մոտեցումները՝ Ցեղասպանության հարցի ընկալման, գործարկման, իսկ Նիկոլի դեպքում՝ նաև քաղաքական վախերի դիտակետից։
2020 և 2023 թթ-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կատարել է էթնիկ զտnւմ, 120,000 հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս: Այս մասին Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումի ժամանակ հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցական ուղերձ է հղել համայն աշխարհի կաթոլիկներին և Սուրբ Աթոռին կոչ է արել հետամուտ լինել Ֆրանցիսկոս Պապի ժառանգությանը` ջանքեր ներդնելով հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ.
«Տիտանիկ» նավի խորտակումից փրկված ուղևորներից մեկի նամակը աճուրդում վաճառվել է աստղաբաշխական գումարով, գրում է Guardian թերթը։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա, տուժել է շտապօգնության վարորդը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հայաստանը մտադիր չէ լարել, խզել և փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ապագայում տեսնում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը խոստովանել է, որ չէր ցանկանա նախագահ լինել և իր աշխատանքային ժամանակի մեծ մասը հատկացնում է կրթամշակութային նախագծերին։ Այդ մասին նա ասել է ռուսական «TASS»լրատվամիջոցի հետ զրույցում:
Իսպանիայում էլեկտրամատակարարման լիարժեք վերականգնման համար կարող է պահանջվել վեցից տասը ժամ։ Այս մասին հայտնում է Pais թերթը՝ հղում անելով Red Electrica ազգային էլեկտրական ցանցի շահագործման տնօրեն Էդուարդո Պրիետոյին։
Ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Ավան Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատարում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սպառնալից հայտարարություն է արել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հասցեին՝ նշելով, որ այն պետք է դուրս գա տարածաշրջանային համակարգից կա՛մ խաղաղ ճանապարհով, կա՛մ «այլ կերպ», դրանով իսկ ակնարկելով ռազմական միջամտության հնարավորությունը:
Իսպանիայի և Պորտուգալիայի զգալի հատվածներում էլեկտրականության անջատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը, առաջացել են մեծ խցանումներ, հետաձգվել չվերթեր։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Պահպանելով Արցախի պետական ինստիտուտները պարտավոր եք կանգնել Արցախի Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Գալստյանի թիկունքին, ում դուք լավ գիտեք, որ դատում են միայն Արցախում մնալու և դրանով իսկ որոշների գլխացավանքը դառնալու պատճառով, հայտնի նախադասության մասին է խոսքս՝ «եթե Արցախում մնա գեթ մի հայ, դա կլինի գլխացավանք»»։
Պաշտոնական այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային:
Պատմական օրինակները ցույց են տալիս, որ իմփիչմենտը կիրառվում է այն դեպքերում, երբ պետության ղեկավարի գործողությունները հակասում են սահմանադրությանը կամ ազգային շահերին։ 1974 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց՝ ի պատասխան Վոթերգեյթի սկանդալի պատճառով սկսված իմպիչմենտի գործընթացին։ Նիքսոնի դեպքում խոսքը գնում էր իշխանության չարաշահման և հետաքննության խոչընդոտման մասին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի թեման Թուրքիայի խորհրդարանում օրակարգ բերող միակ պատգամավորը եղել է «Դեմոկրատական կուսակցությունից» ազգությամբ ասորի Ջորջ Ասլանը։ Նա Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի միակ ասորի անդամն է:
Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Վատիկանում Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումը լավ է անցել, նա «ավելի հանգիստ» էր, քան վաշինգտոնյան ձախողված բանակցությունների ժամանակ: